Լեյտոն Հյուիթ. «Դժվար է խաղալ ավստրալացիների դեմ. հաճախ ինքս եմ նրանց խորհուրդներ տվել»
Ավստրալացի թենիսիստ Լեյտոն Հյուիտը (14), ով Վաշինգտոնում ընթացող «Սիթի օփենի» երկրորդ շրջանում 6:4, 6:3 հավով առավելության է հասել իր հայրենակից Մարինկո Մատոսևիչի նկատմամբ, խոստովանել է, որ դժվար է մրցել հայրենակիցների հետ:
«Ինձ համար դժվար է խաղալ ավստրալացիների դեմ, քանի որ հաճախ ինքս եմ օգնել նրանց: Մենք միասին նախապատրաստվել ենք «Դևիսի գավաթի» խաղարկությանը, ես հուշել են նրանց, խորհուրդներ տվել: Օգնում ես նրանց ուղղել թերությունները, սակայն դա կարող է քո իսկ դեմ շրջվել նրանց դեմ խաղալիս: Այդուհանդերձ, ուրախ եմ, որ կարողացա հաղթել»,-ասել է Հյուիթը:
Ավստրալացու համար լրացուցիչ բարդություն է ստեղծել նաև «Ուիմբլդոնից» և Նյուպորտի մրցաշարից հետո կոշտ ծածկույթի վրա խաղալը:
«Ամենադժվարը Նյուպորտից և «Ուիմբլդոնից» հետո կոշտ ծածկույթին հարմարվելն էր: Կոշտ ծածկույթի վրա խաղալու փորձ ձեռք բերելը շատ կարևոր էր»,-ասել է թենիսիստը:
«Սիթի Օփենի» 3-րդ շրջանում Հյուիթն ուժերը կչափի Միլոշ Ռաոնիչ- Ջեկ Սոկո զույգի հաղթողի հետ:
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում