Տոտտի. «Հպարտ եմ «Ռոմայի» ցուցադրած խաղով»
«Ռոմայի» հարձակվող Ֆրանչեսկո Տոտտին, ով «Ռեալի» հետ ընկերական խաղում խփեց իր թիմի հաղթական գոլը, նշել է, որ հաղթելը միշտ էլ հաճելի է: Այս մասին տեղեկացնում է «Football Italia»-ն:
«Հանդիպումից երևում էր, որ 2 թիմերն էլ լավ մարզավիճակում չեն: Բայց հաղթելն ամեն դեպքում հաճելի է: Հպարտ եմ «Ռոմայի» ցուցադրած խաղով: Բայց պետք չէ ինչ-որ ենթադրություններ անել այդ արդյունքի վերաբերյալ, առավել ևս` խոսել Չեմպիոնների լիգայի մրցաշարում հեռանկարներ ունենալու մասին:
Բնականաբար, «Ռոմայից» ուժեղ թիմեր ևս կան: Ինչ վերաբերում է Իտալիայի առաջնությանը, ապա մենք պետք է պայքարենք սկուդետտոյի համար»,- նշել է Տոտտին: