Համես Ռոդրիգես. «Հույս ունեմ, որ Ֆալկաոն կտեղափոխվի «Ռեալ»
«Ռեալի» նորեկ Համես Ռոդրիգեսը խոսել է «Մոնակոյի» իր նախկին խաղընկեր Ռադամել Ֆալկաոյի` «Արքայական ակումբ» հնարավոր տեղափոխության մասին:
«Չեմ կասկածում, որ Ֆալկաոն կարող է խաղալ «Ռեալում»: Բայց ես չեմ այն մարդը, ով կարող է որոշել, թե նա որտեղ պետք է խաղա: Ամեն ինչ կախված կլինի նախագահից: Տեղափոխությունը, իրոք, կարող է կայանալ, որովհետև խոսքը որակավորում ունեցող ու թիմին հարմար ֆուտբոլիստի մասին է:
Ես նրա հետ խաղացել եմ 4 տարի, քանի դեռ չէր տեղափոխվել «Ատլետիկո»: Ռադամելը հաղթողի բնավորություն ունի, և «Ռեալում» նրանից հենց դա է պահանջվելու: Հույս ունեմ, որ կմիանա մեզ»,- ասել է Համեսը:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ