Մուհամեդ Ալին աճուրդով վաճառել է «Դարի մենամարտի» ձեռնոցները
Արմերիկացի բռնցքամարտիկ Մուհամեդ Ալին աճուրդով վաճառել է իր այն ձեռնոցները, որոնցով հանդես է եկել Ջո Ֆրեյզերի հետ կայացած դարի 3 մենամարտերից առաջինում: Կլիվլենդում հայտնի մարզիկի պատմական ձեռնոցները վաճառվել են 388,3 հազար դոլարով: Այս մասին հայտնում է BBC-ն:
Հիշեցնենք, որ Ալիի այն ձեռնոցները, որոնցով նա իր մարզական կարիերայի ընթացքում առաջին անգամ նվաճել էր աշխարհի չեմպիոնի կոչումը, այս տարվա փետրվար ամսին վաճառվել էին նույն աճուրդային տանը` 835,3 հազար դոլարով:
Հիշեցնենք, որ «Դարի մենամարտերից» առաջինը տեղի է ունեցել 1971 թ.: Այդ ժամանակ Ֆրեյզերը պրոֆեսիոնալ կարիերայում առաջին անգամ պարտության է մատնել Ալիին, սակայն 1974 թ. և 1975 թ. կայացած հաջորդ 2 մարտերում ամերիկացի բռնցքամարտիկը կարողացել է ռևանշի հասնել:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին