Ռոնալդուն վերսկսել է մարզումները գնդակով
«Ռեալի» հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն շարունակում է մարզվել անհատական ծրագրով: Նախօրեին 29-ամյա պորտուգալացին վերսկսել է գնդակով մարզումները: Այս մասին հայտնում է մադրիդյան ակումբի պաշտոնական կայքը: Ռոնալդուն պարապմունքն անցկացրել է «Ռեալի» ֆիզիոթերապևտ Սանտի Լոսանոյի հսկողությամբ:
Ավելի վաղ հաղորդվել է, որ հարձակվողը պետք է ավարտի մարզումային հատուկ ծրագիրը` միտված այն բանին, որ ֆիզիկական մարզավիճակի մակարդակի առումով հասնի թիմակիցներին, ովքեր ավելի շուտ են սկսել նախապատրաստվել նոր մրցաշրջանին:
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում