Ռուսաստանի ու Վրաստանի թիմերն արդեն ժամանել են Երևան
Հայաստանի սամբոյի ֆեդերացիան օգոստոսի 1-3-ը Երևանում անցկացնում է ԽՍՀՄ կրկնակի հերոս, լեգենդար օդաչու Նելսոն Ստեփանյանի հիշատակին նվիրված սամբոյի միջազգային պատանեկան 5-րդ մրցաշարը:
Օգոստոսի 1-ին Երևան են ժամանել թիմեր Ռուսաստանի տարբեր նահանգներից, Վրաստանից: Վաղը` օգոստոսի 2-ի առավոտյան, ժամը 10:00-ին, Հայաստանի խուլերի միավորման մշակույթի և սպորտի պալատում (հասցե՝ Ե. Կողբացու փողոց, 69) կմեկնարկեն նախնական գոտեմարտերը, իսկ ժամը 18:00-ին տեղի կունենա հուշամրցաշարի հանդիսավոր բացման արարողությունը, որին կհաջորդեն եզրափակիչ գոտեմարտերը:
Հաղթողներն ու մրցանակակիրները կպարգևատրվեն համապատասխան կարգի դիպլոմներով, մեդալներով, գավաթներով:
Ինչպես տեղեկացնում են Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից, պատվիրակությունների մեկնումը պլանավորված է օգոստոսի 3-ին: