Սիլվեսթր. «Ռոնալդոն և Ռոնալդուն անհամեմատելի են»
Ֆրանսիացի պաշտպան Միքայել Սիլվեսթրը կարծում է, որ բրազիլացի նախկին ֆուտբոլիստ Ռոնալդոն բոլոր առումներով գերազանցում է պորտուգալացի Քրիշտիանու Ռոնալդուին: Այս մասին տեղեկացնում է Goal.com-ը:
«Երկուսն էլ հիասքանչ են: Նրանք լավ ֆուտբոլիստներ են ու լավ մարդիկ, բայց բրազիլացի Ռոնալդոն ասես այս աշխարհից չլիներ: Նա ֆենոմեն էր: Ամեն դեպքում` այս ֆուտբոլիստներն անհամեմատելի են: Նրանք տարբեր խաղաոճեր ունեն և հանդես են գալիս տարբեր դիրքերում:
Այնուամենայնիվ, Ռոնալդոն լավագույնն է, ում հետ առիթ եմ ունեցել հանդիպել: Նա մեծ տաղանդ է: Անգամ այն ժամանակ, երբ բրազիլացին վնասվածք ուներ և քաշի հետ կապված խնդիրներ, շարունակում էր լինել լավագույնն աշխարհում»,- նշել է Սիլվեսթրը:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին