Դիեգո Սիմեոնե. «Ռեալը» հիմա շատ ավելի ուժեղ է, քան անցած մրցաշրջանում»
«Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն կիսվել է «Ռեալի» հետ Իսպանիայի Սուպերգավաթի 2 խաղից իր սպասելիքներով:
«Ռեալն» ուժեղացել է: Կրոոսի գալուց հետո «Ռեալի» կիսապաշտպանության ներուժն ավելացել է: Բեյլը շատ ավելի լավ է դիտվում: Մադրիդյան թիմը հիմա ավելի հզոր է, քան անցած մրցաշրջանում: Անկախ ամեն ինչից` նպատակ ունենք նվաճել Սուպերգավաթը: Մոյյան անպայման կխաղա: Օբլակն իրեն լավ է դրսևորել, բայց դեռ նոր է միացել թիմին»,- ասել է Սիմեոնեն:
«Ռեալ»-«Ատլետիկո» խաղը կկայանա երեքշաբթի լույս չորեքշաբթի գիշերը, Երևանի ժամանակով ժամը 01:00-ին: