Սերխիո Ռամոս. «Չեմ կարծում, որ Դի Մարիան ուզում է հեռանալ «Ռեալից»
«Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսը մեկնաբանել է կիսապաշտպան Անխել Դի Մարիայի` «Մանչեսթեր Յունայթեդ» կամ ՊՍԺ տեղափոխության մասին լուրերը:
«Հասկանալի է, որ Դի Մարիան շատ լավ է անցկացրել անցած մրցաշրջանը, և մեր երկրպագուները նրան շատ են սիրում: Բայց ես իրավունք չունեմ խորհուրդներ տալ, քանի որ մենք ժողովրդավարական երկրում ենք ապրում: Դի Մարիան գիտի, որ ինքը «Ռեալի» ֆուտբոլիստն է: Չեմ կարծում, որ նա ուզում է հեռանալ «Ռեալից»: Իսկ ես ցմահ պայմանագիր եմ ստորագրել «Ռեալի» հետ»,- ասել է Ռամոսը:
Լրահոս
Տեսանյութեր
Սերգեյ Մելքոնյան. Ադրբեջանը դեռ պետք է գին վճարի Ռուսաստանին՝ խաղաղապահ զորախումբն Արցախից դուրս բերելու դիմաց