Վենգեր. «Ոչ-ոքին արդար արդյունք է»
«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը մեկնաբանել է «Բեշիկթաշի» հետ Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ փուլի առաջին հանդիպումը, որում նրան ամենից շատ զայրացրել է Աարոն Ռեմսիի հեռացումը:
«Ոչ առաջին, ոչ էլ երկրորդ դեղին քարտը տեղին չէին: Անհավատալի է, եթե նայենք, թե ինչպիսի խախտումներ արձանագրվեցին խաղի ընթացքում, բայց արդյունքում Ռեմսին հեռացվեց: Երկրորդ խաղակեսում մրցավարը շատ վատ աշխատեց: Ընդհանրապես չեմ հասկանում, թե ինչու Աաարոնը երկրորդ դեղին քարտն ստացավ: Չնայած միգուցե մրցավարի համար դա ծանր հանդիպում էր, որովհետև ֆուտբոլիստները ցանկացած դրվագում պայքարում էին գնդակի համար: «Բեշիկթաշը» նվիրվեց 100 տոկոսով, և մեզնից կենտրոնացման շատ բարձր մակարդակ էր պահանջվում: Եվ նրանք կարող էին հաղթել, և մենք, ուստի գոլազուրկ ոչ-ոքին կարելի է արդար արդյունք համարել»,- ասել է Վենգերը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե մտանք նոր սահման գծելու տրամաբանության մեջ, մենք մեր բոլոր սահմանները կկորցնենք. Փաշինյան