Չնայած ՖԻՖԱ-ի արգելքին, «Բարսելոնը» պայմանագրեր կստորագրի նոր ֆուտբոլիստների հետ
«Բարսելոնը» մտադիր չէ հրաժարվել նոր ֆուտբոլիստների ձեռքբերումից, չնայած ՖԻՖԱ-ի արգելքին, որն ուժի մեջ կլինի մինչև 2016 թ. հունվարը: Այս մասին հայտնում է «El Mundo Deportivo»-ն: Կատալոնյան ակումբը ցանկանում է ճարպիկ քայլ կատարել. պայմանագրեր ստորագրել ֆուտբոլիստների հետ և վերջիններիս իրավունքները վարձավճարով փոխանցել նրանց նախկին ակումբներին` այն հաշվարկով, որ 2016 թ. հունվարին այդ ֆուտբոլիստները վերադառնան «Բարսելոն»: Այդ սխեմայով կիրականացվի «Սան Պաուլոյի» պաշտպան Դուգլասի և «Ֆիորենտինայի» կիսապաշտպան Խուան Կուադրադոյի տեղափոխությունը: