ՖԻԴԵ-ն մերժել է Կառլսենին
Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) մերժել է նորվեգացի գրոսմայստեր Մագնուս Կառլսենի` Վիշվանաթան Անանդի հետ աշխարհի չեմպիոնի կոչման մրցամարտն այլ ժամկետներում անցկացնելու խնդրանքը: Մրցամարտը կմեկնարկի նոյեմբերի 7-ին, Սոչիի օլիմպիական ավանում: Կառլսենը, ով աշխարհի չեմպիոն է դարձել 2013 թ., գլխավորում է շախմատիստների համաշխարհային դասակարգման ցուցակը, իսկ Անանդը զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը:
«Ես Կառլսենի մենեջերից նամակ եմ ստացել, որում հարց է բարձրացվել` արդյոք հնարավո՞ր է մրցամարտն սկսել այլ ժամկետներում,- ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովի խոսքերը մեջբերել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:- Ուզում եմ շեշտել, որ խնդիրը վերաբերում է ոչ թե անցկացման վայրին, այլ ժամկետներին, ուստի հարցը քաղաքական չեմ համարում: Սակայն ՖԻԴԵ-ն արդեն պաշտոնական պատասխան է ուղարկել, որ ժամկետի տեղափոխությունը հնարավոր չէ, որովհետև այն պաշտոնական խաղացանկում նշված է դեռ անցած տարվանից, և ժամկետների խախտումը կարող է նոր խնդիրներ առաջացնել խաղացանկում»:
ՖԻԴԵ-ի նախագահը նաև նշել է, որ եթե Կառլսենը չժամանի մրցավայր, նրան պարտություն կգրանցվի:
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյան, «5-րդ շարասյուն», ներսի ցեցեր. Ըստ քաղաքացիների՝ ՀՀ-ի անվտանգության հիմնական սպառնալիքները