«Արսենալը» պատրաստ է Պոդոլսկու տրանսֆերը վաճառել 12 մլն եվրոյով
«Արսենալի» հարձակվող Լուկաս Պոդոլսկին, ինչպես տեղեկացնում է «Bild»-ը, կարող է հայտնվել այլ ակումբում: Անգլիական թիմի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը չի կարող գերմանացու համար տեղ երաշխավորել հիմնական կազմում, ուստի թույլատրել է, որ նրա տրանսֆերը վաճառվի 12 մլն եվրոյով:
Հարձակվողի ծառայություններով հետաքրքրված են Թուրքիայի, ԱՄՆ-ի, Իսպանիայի ու Գերմանիայի ակումբները, իսկ նրա տրանսֆերի հիմնական հավակնորդը «Գալաթասարայն» է:
«Պոդոլսկին միշտ էլ պահանջարկ է ունեցել: Հիմա կոնկրետ առաջարկներ ունենք մի շարք ակումբներից: Լուկասն այժմ Լոնդոնում է ու իրեն լավ է զգում»,- ասել է Պոդոլսկու գործակալ Նասիմ Տուիրին: