Շվայնշտայգերը դեռ չի պլանավորում հեռանալ Գերմանիայի հավաքականից
«Բավարիայի» և Գերմանիայի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Բաստիան Շվայնշտայգերը նշել է, որ մտադիր չէ մոտ ժամանակներս ավարտել միջազգային կարիերան: Հիշեցնենք, որ աշխարհի 2014 թ. առաջնությունում Գերմանիայի ընտրանու հաղթանակից հետո ազգային թիմից հեռանալու մասին հայտարարել են Միրոսլավ Կլոզեն, Ֆիլիպ Լամը և Պեր Մերտեզակերը:
«Անհանգստանալու պատճառ չկա,- Շվայնշտայգերի խոսքերը մեջբերել է «Bild»-ը:- Մինչև 2016 թ. կշարունակեմ ելույթներս Գերմանիայի հավաքականում»:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ