Կայացավ Հայաստանի գավաթի 2014-2015 թթ. խաղարկության վիճակահանությունը
Օգոստոսի 22-ին ՀՖՖ գրասենյակում կայացավ Հայաստանի ֆուտբոլի գավաթի 2014-2015 թթ. խաղարկության վիճակահանությունը:
Գավաթի խաղարակությանը կմասնակցեն բարձրագույն խմբի առաջնության թիմերը: Պայքարը կսկսվի 1/4 եզրափակչից, որում կհանդիպեն հետևյալ զույգերը՝ «Ուլիս»-«Բանանց», «Միկա»-«Գանձասար», «Փյունիկ»-«Շիրակ» և «Արարատ»-«Ալաշկերտ»: Առաջին հանդիպումները կկայանան սեպտեմբերի 17-ին և հոկտեմբերի 1-ին: Պատասխան խաղերը նշանակված են հոկտեմբերի 22-ին և նոյեմբերի 5-ին:
Կիսաեզրափակիչներում միմյանց հետ կմրցեն «Միկա»-«Գանձասար»/«Ուլիս»-«Բանանց» և «Փյունիկ»-«Շիրակ»/«Արարատ»-«Ալաշկերտ» զույգերի հաղթողները: Այս հանդիպումները կկայանան 2015թ. մարտի 18-19-ին և ապրիլի 15-16-ին:
Եզրափակիչ հանդիպումը կկայանա 2015 թ. մայիսի 6-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին