Իմոբիլե. «Կլոպն ուզում է, որ ֆուտբոլիստներն ամեն ինչ իր դեմքին ասեն»
Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Չիրո Իմոբիլեն գովեստի խոսքեր է ասել իր ակումբի ու գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի մասին: Իտալացի ֆուտբոլիստը նաև նշել է, որ «Բորուսիայում» իրեն ամեն ինչ բավարարում է:
«Բորուսիան» Եվրոպայի առաջատար ակումբներից մեկն է: Այստեղ ամեն ինչ գերազանց է կազմակերպված: Կլոպին դուր են գալիս իմ ձգտումներն ու տրամադրվածությունը: Մարզիչն ինձ մարտիկ է համարում: Նա անհատականություն է, խարիզմա ունի և ֆուտբոլիստների հետ միշտ երկխոսության է ձգտում: Յուրգենը նրանց որպես ընկերների է վերաբերվում և ուզում է, որպեսզի նրանք էլ ամեն ինչ իր դեմքին ասեն»,- Իմոբիլեի խոսքերը մեջբերել է «Sport1»-ը:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ