«Բարսելոնը» պատրաստ է Կոկեին հրավիրել 2016 թ. ձմռանը
«Բարսելոնը» կրկին հետաքրքրություն է ցուցաբերում Մադրիդի «Ատլետիկոյի» կիսապաշտպան Կոկեի նկատմամբ: Այս մասին հայտնում է «Sport»-ը:
Ավելի վաղ կատալոնցիները ցանկանում էին հրավիրել Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստին, որպեսզի նա փոխարինի Խավիին, ով աշխարհի առաջնությունից հետո մտադիր էր փոխել ակումբային գրանցումը: Սակայն Կոկեն որոշեց ելույթները շարունակել մայրաքաղաքային թիմում: Այդուհանդերձ, կատալոնյան թիմի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն շարունակում է հետաքրքրվել Կոկեի ծառայություններով, քանի որ շատ է հավանում նրա խաղը: Կապված դրա հետ` «Բարսելոնի» ղեկավարությունը մտադիր է Կոկեի տրանսֆերը գնել 2016 թ. հունվարին:
Հիշեցնենք, որ ՖԻՖԱ-ի որոշմամբ իսպանական գրանդը չի կարող նոր ֆուտբոլիստների տրանսֆերներ գնել տրանսֆերային 2 պատուհանի ընթացքում: Այդ հարցով «Բարսելոնի» բողոքարկումը մերժվել է: