Ռումենիգե. «Գվարդիոլան պարգև է «Բավարիայի» համար»
Մյունխենյան «Բավարիայի» կառավարման խորհրդի նախագահ Կառլ-Հայնց Ռումենիգեն հերթական անգամ հայտարարել է, որ վստահում է թիմի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլային: Ռումենիգեն նշել է, որ ակումբի ղեկավարությունը գոհ է իսպանացի մասնագետի աշխատանքից:
«Ես լիովին վստահում եմ Գվարդիոլային: Այդ մարդը պարգև է «Բավարիայի» համար»,- Ռումենիգեի խոսքերը մեջբերել է «Sport1»-ը:
Ավելի վաղ Գվարդիոլան հայտարարել է, որ չի բացառում ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո գերմանական ակումբից հեռանալը: Մարզչի խոսքերով` դա կարող է տեղի ունենալ այն դեպքում, եթե թիմը չլուծի իր առջև դրված խնդիրները: