Սիմեոնե. «Իտալական ակումբները սովորում են իմ «Ատլետիկոյից»
Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն հայտարարել է, որ իտալական ակումբներն օգտագործում են իր թիմի որոշ գաղափարներ: Արգենտինացի մարզիչը խոսել է նաև իր ֆուտբոլիստների տրամադրվածության մասին, երբ նրանք խաղադաշտ են մտնում:
«Եթե հաշվի առնենք գաղափարներն ու տրամադրվածությունը, ապա Իտալիան սովորում է իմ «Ատլետիկոյից»: Ներկա պահին Իսպանիայի առաջնությունն աստղերի քանակով գերազանցում է «A» սերիային: Բացի այդ, Իսպանիայում երիտասարդ ֆուտբոլիստներին խաղային շատ ժամանակ է հատկացվում»,- Սիմեոնեի խոսքերը մեջբերել է «La Gazetta dello Sport»-ը:
Լրահոս
Տեսանյութեր
Նկարիչների միության շենքը պետականացնելուց հետո կարող է պայման դնեն՝ Արարատը չնկարեք . Փաստաբան