Անչելոտտի. «Ավելի լավ է պարտվել Սուպերգավաթի խաղում, քան Չեմպիոնների լիգայի եզրափակչում»
«Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին մեկնաբանել է «Ատլետիկոյից» իր թիմի կրած պարտությունն Իսպանիայի Սուպերգավաթի պատասխան խաղում (0:1):
«Մենք երբեք չենք խոսել 6 մրցանակ նվաճելու մասին: Որ թեկնածուներ ենք, այո, բայց ոչ պարտադիր հաղթողներ,- ասել է Անչելոտտին:- Մենք չկարողացանք ստիպել «Ատլետիկոյին»` պաշտպանվելու այնպես, ինչպես նախորդ հանդիպումներում: Բայց ավելի լավ է պարտվել Սուպերգավաթի խաղում, քան Չեմպիոնների լիգայի եզրափակչում»:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ