«Ատլետիկոն» նվաճեց Իսպանիայի Սուպերգավաթը (Տեսանյութ)
Իզուր չէր Դիեգո Սիմեոնեն օրերս խոսում այն մասին, որ իր «Ատլետիկոն» հավասարի պես չի կարող մրցակցել «Ռեալի» ու «Բարսելոնի» հետ: Բոլորին է հայտնի, որ հաջողությունն ուղեկցում է արտասվողներին: Թե ինչպես կավարտվի Իսպանիայի հերթական առաջնությունը, կիմանանք գարնանը: Բայց արդեն կա մեկ մրցանակ, որը բաժին չի հասնի «Ռեալին»: Երկրի Սուպերգավաթի պատասխան խաղում «Ատլետիկոն» 1:0 հաշվով հաղթեց «Արքայական թիմին» Մանջուկիչի գոլի շնորհիվ և նվաճեց Սուպերգավաթը, քանի որ առաջին հանդիպումն ավարտվել էր 1:1 հաշվով:
Հարկ է նշել, որ «Ատլետիկոն» արժանի հաղթանակ տոնեց Կառլո Անչելոտտիի թիմի նկատմամբ` վերջինիս գերազանցելով գոլային պահերի քանակով: