Մարկիզիո. «Ես հարգում եմ Կոնտեի ընտրությունը»
«Յուվենթուսի» կիսապաշտպան Կլաուդիո Մարկիզիոն մեկնաբանել է Անտոնիո Կոնտեի` թիմից հեռանալու ու Իտալիայի հավաքականը գլխավորելու որոշումը:
«Ես հարգում եմ Կոնտեի ընտրությունը: Նա ինձ բացատրել է, թե ինչու է հեռացել «Յուվենթուսից», բայց դա կմնա մեր մեջ,- նշել է Մարկիզիոն:- Կարող եմ վստահեցնել, որ նա այն մարզիչներից չէ, ովքեր շարունակում են մարզել` չունենալով վստահություն: Կոնտեն փորձում էր շարունակել աշխատանքը միայն այն պատճառով, որ նվիրված է «Յուվենթուսին», բայց հասկացավ, որ բաժանումն օգտակար կլինի և իր, և ակումբի համար»: