Անխել Դի Մարիա. «Չէի ուզում հեռանալ «Ռեալից»
Կիսապաշտպան Անխել Դի Մարիան «Ռեալից» տեղափոխվել է «Մանչեսթեր Յունայթեդ»: Մադրիդյան թիմի երկրպագուներին ուղղված բաց նամակում նա բացատրել է իր որոշումը:
«Ռեալում» իմ կարիերան մոտեցավ ավարտին: Անհնար է մի քանի տողով ասել այն ամենը, ինչ զգացել եմ այստեղ, բայց հույս ունեմ, որ այս նամակի միջոցով կկարողանամ բացատրել, թե ինչ եմ զգում հիմա: Ես պատիվ եմ ունեցել 4 տարի խաղալ «Ռեալի» մարզաշապիկով և միայն հպարտություն եմ զգում…
Ցավոք, ստիպված եմ հեռանալ: Սակայն ուզում եմ շեշտել, որ երբեք դա չեմ ցանկացել: Պարզապես ես, ինչպես բոլորը, ովքեր աշխատում են, ուզում եմ աճել: Ինձ համար շատ ավելի կարևոր բաներ կան, քան աշխատավարձն է: Հենց այդ պատճառով տեղափոխվում եմ «Մանչեսթեր Յունայթեդ», որն աշխարհի լավագույն ակումբներից մեկն է»,- նշել է Դի Մարիան:
Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդը» Դի Մարիայի տրանսֆերի համար «Ռեալին» կվճարի 59,7 մլն ֆունտ ստեռլինգ: Դա անգլիական ֆուտբոլում մեկ խաղացողի համար ծախսված գումարների առումով ռեկորդային ցուցանիշ է:
Դի Մարիան մանչեսթերյան ակումբի հետ պայմանագիր է ստորագրել 5 տարի ժամկետով: Ճիշտ է` նա տեղափոխվել է 59,7 մլն ֆունտ ստեռլինգով, բայց այդ գումարը կարող է աճել և հասնել 70 միլիոնի, եթե ֆուտբոլիստը հաջող ելույթներ ունենա: Օրինակ` դառնա «Ոսկե գնդակի» տիրակալ:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ