Ռոյ Հոջսոն. «Ափսոս, որ Լեմպարդը հեռանում է»
Անգլիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռոյ Հոջսոնը շնորհակալություն է հայտնել 36-ամյա կիսապաշտպան Ֆրենկ Լեմպարդին ազգային ֆուտբոլում ներդրած ավանդի համար: Հիշեցնենք, որ Լեմպարդը հայտարարել է հավաքականում կարիերան ավարտելու մասին, որի կազմում անցկացրել է 106 խաղ ու խփել 29 գոլ:
«Լեմպարդն անգլիական ֆուտբոլի հրաշալի ներկայացուցիչ է խաղադաշտում ու նրա սահմաններից դուրս,- Հոջսոնի խոսքերը մեջբերել է «Sky Sports»-ը:- Շատ քիչ ֆուտբոլիստներ են իրենց հավաքականներում 100-ից ավելի խաղ անցկացրել: 15 տարի նա լավ ծառայել է ազգային թիմին: Ափսոսում եմ, որ նման մարդը հեռանում է, բայց հասկանում եմ նրա որոշումը»: