Թոմաս Մյուլլեր. «Դժվար թե ես Գերմանիայի հավաքականի ավագը լինեմ»
«Բավարիայի» հարձակվող Թոմաս Մյուլլերը կարծում է, որ Ֆիլիպ Լամի` կարիերան ավարտելուց հետո Գերմանիայի հավաքականի ավագի թևկապն իրեն չեն հանձնի: Նրա խոսքերով` ավելի իրական թեկնածուներ կան:
«Կարծում եմ` մյուս ֆուտբոլիստներն ավագ դառնալու ավելի մեծ հնարավորություններ ունեն,- Մյուլլերի խոսքերը մեջբերել է «Bild»-ը:- Բաստիան Շվայնշտայգերը երկար ժամանակ փոխավագ է եղել, նաև շատ փորձառու դարպասապահ ունենք` Մանուել Նոյերը, ով աշխարհում լավագույնն է իր դիրքում: Կարծում եմ` կարող եմ լիդեր լինել, բայց դրա համար ավագ դառնալը պարտադիր չէ: Այնպես որ, այդ առումով չեմ հուզվում: Հարձակվողները հազվադեպ են ավագ լինում»:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին