4 արկ` «Շախտյորի» մարզաբազայի վրա
Ինչպես հայտնել է Դոնեցկի «Շախտյորի» գլխավոր տնօրեն Սերգեյ Պալկինը, «Շախտյորի» մարզաբազան ենթարկվել է ռմբակոծության:
«Երեկ երեկոյան և գիշերը «Շախտյորի» մարզաբազայի վրա 4 արկ է ընկել»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Սերգեյ Պալկինը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ռմբակոծությունից տուժել է «Շախտյորի» «Դոնբաս Արենա» մարզադաշտը: Օգոստոսի 23-ին ռումբերից մեկն ընկել է մարզադաշտի հյուսիս-արևմտյան մասում, իսկ մյուսը` վերլուծական կենտրոնի վրա: Վնասը կազմել է 1 մլն գրիվեն:
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյան, «5-րդ շարասյուն», ներսի ցեցեր. Ըստ քաղաքացիների՝ ՀՀ-ի անվտանգության հիմնական սպառնալիքները