Վալվերդե. «Վճռորոշ դեր կատարեցին երկրպագուները»
«Ատլետիկի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն շնորհակալություն է հայտնել երկրպագուներին աջակցության համար, որը բասկյան թիմին հնարավորություն տվեց Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ փուլի պատասխան խաղում 3:1 հաշվով առավելության հասնել «Նապոլիի» նկատմամբ (4:2` երկու հանդիպման ընդհանուր արդյունքով) և մտնել խմբային փուլ:
«Իհարկե, մենք հանգստություն էինք պահպանում, որովհետև լավ էինք նախապատրաստվել խաղին այնպիսի հրաշալի թիմի դեմ, ինչպիսին «Նապոլին» է,- Վալվերդեի խոսքերը մեջբերել է «Sportmediaset»-ը»:- Վճռորոշ դեր կատարեցին երկրպագուները, ովքեր առաջ էին մղում ֆուտբոլիստներին և օգնում էին հավատալ սեփական ուժերին: Մեզ համար սա պատմական օր է, քանի որ 16 տարվա ընդմիջումից հետո կրկին Չեմպիոնների լիգայի խմբային փուլում ենք»:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին