Քեթրին Բելլիս. «Զարմացած եմ, որ կարողանում եմ պայքարել պրոֆեսիոնալների հետ»
15-ամյա ամերիկուհի Քեթրին Բելլիսը, ով «US Open»-ի երկրորդ շրջանում զիջեց Ղազախստանի ներկայացուցիչ Զարինե Դիյասին 3:6, 6:0, 2:6 հաշիվներով, պատմել է, թե ինչպիսի հետևություններ է կատարել մրցաշարից ու առաջին շրջանում Դոմինիկա Ցիբուլկովայի նկատմամբ տարած հաղթանակից:
«Զարմացած եմ, որ կարողանում եմ մրցակցել պրոֆեսիոնալների հետ: Ինձ թվում է` եթե այսօր փոքր-ինչ լավ խաղայի, արդյունքն այլ կլիներ: Բայց արդեն այն, որ կարողանում եմ հավասարի պես մրցակցել, շատ լավ է:
Վարկանիշը նշանակություն չունի: Ցանկացած թենիսիստ միշտ հաղթանակի հնարավորություն ունի: Հաղթում է նա, ով ավելի լավ է խաղում, և վերջ:
Մարդիկ ասում են, որ ես ամերիկյան թենիսի ապագան եմ: Մանկուց հենց այդ մասին եմ երազել: Այդպիսի խոսքերը մեծացնում են քրտնաջան աշխատելու և սպասումներն արդարացնելու ցանկությունը»,-Բելլիսի խոսքերը մեջբերել է «US Open»-ի պաշտոնական կայքը: