Կլիչկո-Պուլև մարտը կկայանա նոյեմբերի 15-ին
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի գերծանրքաշային կարգում IBF-ի, WBA-ի, WBO-ի և IBO-ի վարկածներով աշխարհի չեմպիոն Վլադիմիր Կլիչկոյի ու կոչման պարտադիր հավակնորդ Կուբրատ Պուլևի մենամարտի օրն արդեն հայտնի է:
Մենամարտը, որն ի սկզբանե պլանավորված էր սեպտեմբերի 6-ին և հետաձգվել է Վլադիմիրի Կլիչկոյի վնասվածքի պատճառով, կանցկացվի նոյեմբերի 15-ին Համբուրգի «O2 World» արենայում: Վաճառված բոլոր տոմսերն ուժի մեջ են մնում:
«Ես շատ ուրախ եմ, որ այսքան արագ կարողացանք նոր օր գտնել մենամարտի համար: Քանի որ տոմսերն արդեն վաճառված են, մենք ուրախ ենք հատկապես Վլադիմիր Կլիչկոյի երկրպագուների համար: Շնորհակալություն ենք հայտնում Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիային և մեր գործընկերներին` RTL-ին ու «Օ2 World Hamburg»-ին, որոնք նոր օրը հաստատեցին ի սկզբանե պլանավորված մարզահամալիրի համար»,- հայտարարել է Կլիչկոյի մենեջեր Բեռնդ Բենտեն:
«Ուրախ եմ, որ չեմպիոնի կոչման պաշտպանությունը, այնուամենայնիվ, կկայանա Համբուրգում: Այստեղ միշտ ցնցող մթնոլորտ է: Վնասվածքի պատճառով ստիպված էի դադարեցնել մարզումները, իսկ ապաքինվելուց հետո կրկին կսկսեմ նախապատրաստվել Կուբրատ Պուլևի հետ մենամարտին»,- ասել է Կլիչկոն:
Լրահոս
Տեսանյութեր
Ի դեմս Ադրբեջանի՝ այսօր աշխատում է Թուրքիան, սա նոր երևույթ է, որը պետք է գիտակցենք. Դեմոյան