«Թալգրիգը» ջախջախեց ավստրիական «Շվացին»
Օգոստոսի 28-ին Ավստրիայի Շվաց քաղաքում կայացան ՈՒԵՖԱ-ի ֆուտզալի գավաթի ընտրական E խմբի երկրորդ տուրի հանդիպումները: Հայաստանի չեմպիոն «Թալգրիգը» հանդիպեց տանտերերի՝ «Շվաց» թիմի հետ: Առաջին խաղում «Թալգրիգը» նվազագույն հաշվով զիջել էր «Ստալիցա» թիմին, այս անգամ վստահ հաղթանակ տոնեց 10:4 հաշվով: Չորս գնդակի հեղինակ դարձավ Սարո Գալստյանը, երկու գոլ խփեց Գրիգոր Կապուկրանյանը, մեկական գնդակ էլ «Շվացի» դարպասն ուղարկեցին Շոթա Թոփուրիան, Անդրանիկ Կարապետյանը, Գեորգի Պիրվելին և Սարո Մարդանյանը: Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:
Խմբի մյուս հանդիպումը «Ստալիցայի» և Անդորրայի «Էնկամպի» միջև ավարտվեց բելոռուսների հաղթանակով` 7:1 հաշվով:
Եզրափակիչ տուրից առաջ «Ստալիցան» ապահովեց հաջորդ փուլի ուղեգիրը: Օգոստոսի 30-ին կկայանան «Թալգրիգ»-«Էնկամպ» և «Ստալիցա»-«Շվաց» հանդիպումները:
Երկրորդ տուրից հետո «Ստալիցան» 6 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: «Էնկամպն» ու «Թալգրիգը» 3-ական միավոր ունեն, իսկ «Շվացը» միավոր չի վաստակել և եզրափակում է խմբի մրցաշարային աղյուսակը:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին