Բլինդը տեղափոխվում է «Մանչեսթեր Յունայթեդ»
Մոտ ժամանակներս «Այաքսի» ունիվերսալ ֆուտբոլիստ Դեյլի Բլինդը կտեղափոխվի «Օլդ Տրաֆֆորդ»: Ինչպես տեղեկացնում է «The Telegraaf»-ը, մանկունիանցիներն «Այաքսի» հետ համաձայնեցրել են 24-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության պայմանները: Բլինդի տրանսֆերի համար անգլիական ակումբը կվճարի մոտ 18 մլն եվրո: Հիշեցնենք, որ ֆոտբոլիստին, ով կարող է խաղալ ինչպես պաշտպանության ձախ թևում, այնպես էլ հենակետային կիսապաշտպանի դիրքում, «Մանչեսթեր Յունայթեդը» վաղուց էր հետևում, սակայն չէր կարողանում պայմանավորվել «Այաքսի» հետ փոխհատուցման գումարի հարցում: