Դել Բոսկե. «Պիկեն խնդրել է իրեն չհրավիրել Իսպանիայի հավաքական»
Իսպանիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեն բացատրել է առաջիկա խաղերին մասնակցության համար ֆուտբոլիստների ընտրությունը: «Marca»-ն հիշեցնում է, որ սեպտեմբերի 4-ին իսպանացիներն ընկերական հանդիպում են անցկացնելու ֆրանսիացիների հետ, իսկ սեպտեմբերի 8-ին «Եվրո-2016»-ի ընտրական փուլի շրջանակներում հանդիպելու են մակեդոնացիների հետ:
«Այո, մեր թիմի կազմը բավական անսովոր է: Եվ ես կարծում եմ, որ պետք է բացատրեմ իմ որոշման պատճառները: Հայտացուցակում չի ընդգրկվել Հերարդ Պիկեն: Անկասկած, նա կշարունակի ելույթները հավաքականում: Բայց այս դեպքում Պիկեն անձամբ է խնդրել չհրավիրել իրեն, քանի որ լիարժեք չի ապաքինվել ազդրի վնասվածքից: Թեկնածուներ Էրրերան ու Ռոդրիգոն նույնպես լիարժեք պատրաստ չեն: Այնպես որ, ոչ մի հեղափոխական որոշում չկա: Չկան նաև բախումներ»,- ասել է դել Բոսկեն «Football Espana»-ին տված հարցազրույցում:
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում