Ռոնալդինյոն կարիերան կարող է շարունակել Հնդկաստանում
Բրազիլացի լեգենդար ֆուտբոլիստ Ռոնալդինյոն շարունակում է քննարկել կարիերայի շարունակման տարբերակները: Ինչպես տեղեկացնում է «The Hindu»-ն, Ռոնալդինյոյի հաջորդ ակումբը կարող է լինել հնդկական Սուպերլիգայի ներկայացուցիչ «Չեննայ Տիտանզը»: Ֆուտբոլիստի եղբայր և գործակալ Ռոբերտո Ասիսը բանակցություններ է վարում այդ ակումբի հետ: Հայտնի է, որ «Չեննայը» Ռոնալդինյոյին երկամյա պայմանագիր է առաջարկում, իսկ ինքը` ֆուտբոլիստը, կարճաժամկետ համագործակցության կողմնակից է, քանի որ պատրաստվում է այս մրցաշրջանում տեղափոխվել ԱՄՆ:
Հիշեցնենք, որ 34-ամյա կիսապաշտպանն «Ատլետիկո Մինեյրոյից» հեռանալուց հետո ազատ խաղացողի կարգավիճակ ունի:
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյան, «5-րդ շարասյուն», ներսի ցեցեր. Ըստ քաղաքացիների՝ ՀՀ-ի անվտանգության հիմնական սպառնալիքները