Հայաստանի երիտասարդական հավաքականը մեկնել է Իսլանդիա
Սեպտեմբերի 1-ին Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականը մեկնել է Իսլանդիա, որտեղ սեպտեմբերի 3-ին Եվրոպայի երիտասարդական առաջնության ընտրական փուլի շրջանակներում կհանդիպի Իսլանդիայի թիմի հետ: Խաղը կկայանա սեպտեմբերի 3-ին, Ռեյկյավիկի «Ֆիլկիսվյոլուր» մարզադաշտում: Խաղի սկիզբը` Երևանի ժամանակով ժամը 20:30-ին: Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:
Հայաստանի երիտասարդական հավաքականը գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանի գլխավորությամբ Իսլանդիա է մեկնել հետևյալ կազմով.
Դարպասապահներ
Արթուր Թորոյան, «Բանանց»
Ալբերտ Օհանյան, «Փյունիկ»
Պաշտպաններ
Գրիգոր Հովհաննիսյան, «Փյունիկ»
Արամ Շախնազարյան, «Բանանց»
Դավիթ Մարիկյան, «Շիրակ»
Վասպուրակ Մինասյան, «Փյունիկ»
Ալեն Համբարձումյան, «Գանձասար»
Կիսապաշտպաններ
Կարեն Մուրադյան, «Շիրակ»
Գագիկ Պողոսյան, «Փյունիկ»
Դավիթ Հակոբյան, «Շիրակ»
Ղուկաս Պողոսյան, «Փյունիկ»
Աղվան Պապիկյան, «Ուլիս»
Արամ Լոռեցյան, «Բանանց»
Տիգրան Բարսեղյան, «Միկա»
Գոռ Մալաքյան, «Ալաշկերտ»
Նաիրի Մինասյան, «Բանանց»
Հավաքական հրավիրված Արտյոմ Սիմոնյանը թիմին կմիանա Իսլանդիայում: Սարգիս Բալոյանը մարզման ժամանակ ստացած վնասվածքի պատճառով չի մեկնել թիմի հետ, իսկ Վարդան Պողոսյանը հավաքականին կմիանա Հայաստանում:
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյան, «5-րդ շարասյուն», ներսի ցեցեր. Ըստ քաղաքացիների՝ ՀՀ-ի անվտանգության հիմնական սպառնալիքները