Գաբրիել Ղազարյանի շնորհավորական ուղերձը
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը շնորհավորական ուղերձ է հղել նոր ուսումնական տարվա մեկնարկի առթիվ:
«Հարգելի գործընկերներ, սիրելի սաներ, շնորհավորում եմ բոլորիդ նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ:
Համոզված եմ, որ ինչպես մինչև օրս, այնպես էլ այսուհետ մարզադպրոցները կշարունակեն իրենց ակտիվ գործունեությունը` ի նպաստ մեր հանրապետությունում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման:
Մարզական կրթօջախներում դեռևս վաղ տարիքից երեխաների մեջ արմատավորվում են առողջ ապրելակերպի գաղափարները: Այստեղ են կոփվում ու ձևավորվում ապագա հայ մարզիկները: Այստեղ են մեր սաների մեջ սերմանվում հայրենասիրության գաղափարները, և այստեղ` ձեր ջանքերով նրանք սկսում են գիտակցել, որ միմիայն լավ սովորելու և մարզվելու միջոցով կկարողանան ողջ աշխարհին պատվով ներկայացնել մեր հայրենիքը:
Լիահույս եմ, որ առաջիկայում ձեր սաները կհամալրեն Հայաստանի բարձրակարգ մարզիկների շարքերը և իրենց նորանոր նվաճումներով է´լ ավելի կբարձրացնեն հայկական սպորտի հեղինակությունը ողջ աշխարհում:
Մարզիչ-մանկավարժներին մաղթում եմ աշխատանքային հաջողություններ, ուժ և եռանդ` պատանի մարզիկներին կրթելու և դաստիարակելու գործում, իսկ սաներին՝ ուսումնական և մարզական հաջողություններ:
Եվս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիդ և մաղթում բարի երթ նոր` 2014-2015 ուսումնական տարում»,- նշված է ուղերձում: