Կառլո Անչելոտտի. «Չելսին» բոլորից լավ է համալրվել»
«Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին վստահ է, որ իր թիմը նաև այս մրցաշրջանում կարող է պայքարել Չեմպիոնների լիգայի հաղթողի կոչման համար: Իտալացի մասնագետի կարծիքով` «Ռեալի» գլխավոր մրցակիցներն են «Չելսին» ու «Բավարիան»:
«Վիճակագրությունը վկայում է, որ մենք չենք կարող ֆավորիտ լինել, քանի որ ոչ մի ակումբ այս մրցանակն անընդմեջ երկու անգամ չի նվաճել,- Անչելոտտիի խոսքերը մեջբերել է goal.com-ը:- Բայց մենք կարող ենք կրկնել անցած մրցաշրջանի հաջողությունը: Երկրպագուների համար դա մեծագույն իրադարձություն կլինի:
Ամռանը բոլորից լավ «Չելսին» է համալրվել: Լոնդոնյան ակումբը գնել է ֆենոմենալ Դիեգո Կոստայի, Ֆաբրեգասի, Ֆիլիպե Լուիսի և Թիբո Կուրտուայի տրանսֆերները: «Բավարիան» նույնքան լավն է, որքան անցած մրցաշրջանում:
Գերազանց թիմ ունեմ, ոչ մի խնդիր չկա, բացառությամբ մրցաշրջանի մեկնարկում վատ արդյունքների: Ես չեմ հուզվում աշխատանքիս համար, հիմա մենք ճնշման տակ ենք, բայց շուտով ամեն ինչ կկարգավորվի»: