Դիեգո Լոպեսը շարքից դուրս է եկել մի քանի շաբաթով
«Միլանի» դարպասապահ Դիեգո Լոպեսը վնասվածքի պատճառով չի կարող իր թիմին օգնել առաջիկա խաղերում: 23-ամյա ֆուտբոլիստն աջ ազդրի մկանային վնասվածք ունի: Մի քանի շաբաթ անց նա բժշկական թեսթեր կհանձնի:
Ինչ վերաբերվում է Ալեքսին, ապա բրազիլացի պաշտպանի մասնակցությունը թուրինյան «Յուվենթուսի» հետ հանդիպմանը հարցականի տակ է, քանի որ նա նույնպես մկանային վնասվածք ունի: Մոտ օրերս բժիշկները կգնահատեն Ալեքսի վիճակը:
Ավելացնենք, որ «Միլան»-«Յուվենթուս» խաղը կկայանա սեպտեմբերի 20-ին:
Լրահոս
Տեսանյութեր
Ի դեմս Ադրբեջանի՝ այսօր աշխատում է Թուրքիան, սա նոր երևույթ է, որը պետք է գիտակցենք. Դեմոյան