Արգենտինական ընտանիքին թույլատրել են իրենց որդուն անվանել Մեսսի
Արգենտինական ընտանիքն ստացել է քաղաքային իշխանությունների պաշտոնական թույլտվությունը և իր երեխային կանվանի Մեսսի` ի պատիվ հանրահայտ ֆուտբոլիստի: Ազգային օրենքը, որն ընդունվել է 1969 թ., արգենտինացիներին արգելում է ազգանուններն օգտագործել որպես անուն: Այդուհանդերձ, առանձին դեպքերում բացառություններ թույլատրվում են:
«Մենք ասացինք, որ նա մեր տղան է, և մենք նրան կանվանենք այնպես, ինչպես ուզում ենք: Գրանցող մարմնում մեզ բացատրեցին, որ դա իրենց խնդիրը չէ, և որ մենք նամակ պետք է գրենք քաղաքային իշխանություններին, թե ինչու ենք ուզում այդպես անվանել երեխային: Դա արեցինք, իսկ հիմա թույլտվություն ենք ստացել»,- պատմել է տղայի հայրը, ում լրիվ անունն է Մեսսի Դանիել Վարելա:
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում