Մխիթարյան. «Բորուսիան» ի վիճակի է հասնել Չեմպիոնների լիգայի եզրափակիչ»
Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի կասկածում, որ թիմն ի վիճակի է հասնել Չեմպիոնների լիգայի եզրափակիչ: Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստը ենթադրում է, որ Յուրգեն Կլոպի սաները դրա համար բոլոր նախադրյալներն ունեն:
«Չեմպիոնների լիգայի խաղերը շատ յուրահատուկ են, իսկ եզրափակիչ հանդիպմանը մասնակցությունը նույնպես հատուկ նշանակություն ունի: Եվ մենք կարող ենք եզրափակչի մասնակից լինել: Ինչո՞ւ ոչ: Անհրաժեշտ ներուժ ունենք և ամեն ինչ կանենք` եզրափակիչ մտնելու համար»,- Մխիթարյանի խոսքերը մեջբերել է «Sportal»-ը:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին