Ռոբբենը կարող է չմասնակցել «Մանչեսթեր Սիթիի» հետ խաղին
«Բավարիայի» կիսապաշտպան Արյեն Ռոբբենն առողջական խնդիրների պատճառով կարող է բաց թողնել «Մանչեսթեր Սիթիի» հետ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 1-ին տուրի հանդիպումը: Այս մասին հայտնում է «Bild»-ը: Անցած շաբաթվա վերջին Ռոբբենը վերականգնվել է կոճի վնասվածքից, որը նրան չթույլատրեց Հոլանդիայի հավաքականի կազմում մասնակցել Չեխիայի ընտրանու հետ Եվրոպայի 2016 թ. առաջնության ընտրական փուլի խաղին (1:2): Նա սկսել է մարզվել ընդհանուր խմբում: Սակայն երեկ ֆուտբոլիստը վնասել է ծունկը, և չնայած այն հանգամանքին, որ վնասվածքը լուրջ չէ, նա կարող է ասպարեզ չմտնել «քաղաքաբնակների» հետ խաղում:
«Բավարիա»-«Մանչեսթեր Սիթի» հանդիպումը կկայանա սեպտեմբերի 17-ին:
Լրահոս
Տեսանյութեր
Ի դեմս Ադրբեջանի՝ այսօր աշխատում է Թուրքիան, սա նոր երևույթ է, որը պետք է գիտակցենք. Դեմոյան