Արսեն Ջուլֆալակյան. «Մեր հաղթանակը յուրաքանչյուրինն է»
Աշխարհի հունահռոմեական ոճի ըմբշամարտի առաջնության հաղթող Արսեն Ջուլֆալակյանն այսօր կայացած մամուլի ասուլիսում հիշեց մի դեպք, որը լավագույնս է ներկայացնում այն տրամադրությունը, որը նման հաջողությունն առաջացրել է հանրության շրջանում:
«Ես ուզում եմ շնորհավորել մեր ժողովրդին այս հաջողության առթիվ: Հաղթանակը յուրաքանչյուրինն է: Կարող եմ մի դեպք հիշել. տարեց մի մարդ խնդրեց, որ նստեմ իր ուսերին, և ինձ պտտի հրապարակում: Վերջում ասաց, որ նույնը Արթուրին փոխանցեմ: Շատ մարդիկ են զանգահարում ու շնորհավորում: Այո, մեր հաղթանակը նրանցից յուրաքանչյուրինն է»,- նշեց նորընծա չեմպիոնը:
«Մրցումներից առաջ, անշուշտ, մարզիկները պետք է հանգստություն պահպանեն: Անհրաժեշտ է հոգեբանորեն պատրաստվել, այլ ոչ թե երազելով մեկնել աշխարհի առաջնություն: Ես հանգիստ էի, չափազանց հանգիստ: Դա նույնպես օգնեց, որպեսզի կանգնեմ պատվո պատվանդանի առաջին աստիճանին:
Ապագայի մասին հիմա չեմ մտածում: Հավանաբար, տեղյակ եք, որ սովորում եմ ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ասպիրանտուրայի բաժնում: Համալսարանն ավարտելուց հետո միայն կմտածեմ ապագայի մասին: Շատ եմ ուրախացել, որ ինձ հրավիրել են հայ-սլավոնական համալսարան ու արժանացրել տարվա մարդ կոչմանը: Այս ամենը շատ է պարտավորեցնում»,- ավելացրեց Արսենը:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ