Գիլյեմ Բալագե. «Ռոնալդուն երազում է «Մանչեսթեր Յունայթեդ» վերադառնալու մասին»
Իսպանացի հայտնի լրագրող Գիլյեմ Բալագեն հայտարարել է, որ «Ռեալի» հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն կվերադառնա «Մանչեսթեր Յունայթեդ»:
«Ռոնալդուն երազում է «Մանչեսթեր Յունայթեդ» վերադառնալու մասին: Անգլիական թիմը միջոցներ ունի տրանսֆերային գործարքի համար: Թե երբ դա տեղի կունենա, կախված է «Ռեալից» ու Ռոնալդուից: Դա տեղի չի ունենա մեկ կամ երկու ամիս անց, բայց «Մանչեսթեր Յունայթեդն» ամեն ինչ նախապատրաստել է նրա տեղափոխության համար:
Մադրիդում ամեն ինչ նրա համար սովորական բան է դարձել: Այնտեղ նա ավելի շուտ աշխատում է, մինչդեռ «Յունայթեդում», ինչպես երեխան, հաճույք էր ստանում ֆուտբոլից»,- ասել է Բալագեն: