Աբետե. «Բացառված չէ, որ «Եվրո-2020»-ն անցկացվի Սանկտ Պետերբուրգում»
ՈՒԵՖԱ-ի փոխնախագահ, զարգացման ու տեխնիկական օգնության կոմիտեի նախագահ Ջանկառլո Աբետեն գնահատել է «Եվրո-2020»-ի խաղերը Սանկտ Պետերբուրգում անցկացնելու հնարավորությունը:
«Բացառված չէ, որ «Եվրո-2020»-ն անցկացվի Սանկտ Պետերբուրգում: Այդ քաղաքը փառավորվում է ֆուտբոլային ավանդույթներով: Այստեղ խաղում է «Զենիթը», որը հանդես է գալիս Չեմպիոնների լիգայում»,- ասել է Աբետեն:
Հիշեցնենք, որ մեկ տարի առաջ ՌՖՄ-ն առաջ է քաշել Սանկտ Պետերբուրգի թեկնածությունը` Եվրոպայի 2020 թ. ֆուտբոլի առաջնության խաղերն անցկացնելու համար:
ՈՒԵՖԱ-ն կընտրի տարբեր երկրների 13 քաղաք, որոնք կկազմակերպեն «Եվրո-2020»-ի խաղերը: Քաղաքներից մեկն իրավունք կստանա անցկացնել կիսաեզրափակիչ ու եզրափակիչ հանդիպումները:
Սանկտ Պետերբուրգը հավակնում է փաթեթներից մեկին, որը ներառում է խմբային փուլի 3 և քառորդ եզրափակչի 1 խաղ:
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյանի կնոջը «Նիկոլ ցեղասպան» վանկարկումով դիմավորեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում