Արսեն Վենգեր. «Շատ մոտ էի Ռոնալդուի տրանսֆերի գնմանը»
«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հայտարարել է, որ իր ակումբը ժամանակին շատ մոտ է եղել Քրիշտիանու Ռոնալդուի տրանսֆերի գնմանը, երբ վերջինս հանդես էր գալիս «Սպորտինգում»: Ֆրանսիացի մասնագետը խոստովանել է, որ պորտուգալացի հարձակվողի չկայացած գործարքն իր կարիերայի ամենամեծ անհաջողություններից մեկն է:
«Ամենից շատ ես ափսոսում եմ, որ մոտ էի Քրիշտիանու Ռոնալդուի տրանսֆերի գնմանը, բայց դա տեղի չունեցավ,- Վենգերի խոսքերը մեջբերել է «Talksport»-ը:- Ավելին` նրա տրանսֆերը գնեց «Մանչեսթեր Յունայթեդը»: Մինչ օրս դա հիշելը տհաճ է»: