Քարիմ Բենզեմա. «Ռեալի» բոլոր մեծագույն ֆուտբոլիստներին սուլել են»
«Ռեալի» հարձակվող Քարիմ Բենզեման կիսվել է կարծիքով, որ չի արդարացնում թիմի երկրպագուների ակնկալիքները:
«Ես խաղում եմ մեծ ակումբում, ուստի ինձանից շատ բան են սպասում: Մադրիդի «Ռեալի» հարձակվողը պարտավոր է գոլ խփել յուրաքանչյուր խաղում:
Անցած մրցաշրջանում երկրպագուները սուլում էին ինձ, այժմ նույնը Կասիլյասի հետ է կատարվում: Այս ակումբի բոլոր մեծագույն խաղացողներն անցել են դրա միջով` և Ռոնալդուն, և Զիդանը:
Ինձ համար դա խնդիր չէ: Կաշխատեմ փոխել իրավիճակը և ջանասիրաբար կաշխատեմ այդ ուղղությամբ: Հասկանում եմ, որ սպասելիքները մեծ են, բայց դրա պատճառով չեմ նյարդայնանա»,- ասել է Բենզեման:
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում