Բեռնար Շալանդը մասնակցել է ՖԻՖԱ/ՈՒԵՖԱ խորհրդաժողովին
Սեպտեմբերի 16-17–ը Ռուսաստանի Սանկտ-Պետերբուրգ քաղաքում տեղի է ունեցել ՖԻՖԱ/ՈՒԵՖԱ խորհրդաժողով՝ ՈՒԵՖԱ-ի անդամ բոլոր 54 երկրների հավաքականների գլխավոր մարզիչների և տեխնիկական տնօրենների մասնակցությամբ: Հայաստանը ներկայացնում էին Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդը և ՀՖՖ Արտոնագրման բաժնի պետ Արթուր Ազարյանը:
Խորհրդաժողովի 2 օրվա ընթացքում քննարկվել են ֆուտբոլային բազմաթիվ թեմաներ` տակտիկական նորույթներ, մրցավարություն, առողջապահական խնդիրներ: Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:
Մասնակիցների թվում են եղել նաև այնպիսի հանրահայտ մարզիչներ, ինչպիսիք են Ֆաբիո Կապելլոն (Ռուսաստան), Ռոյ Հոջսոնը (Անգլիա), Վիսենտե դել Բոսկեն (Իսպանիա), Դիդյե Դեշամը (Ֆրանսիա), Նիկո Կովաչը (Խորվաթիա):
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին