«ԱԱ-2018»-ի խորհրդանիշը կներկայացվի հոկտեմբերի 28-ին
ՖԻՖԱ-ն և «Ռուսաստան-2018» կազմկոմիտեն պլանավորել են հոկտեմբերի 28-ին անցկացնել աշխարհի ֆուտբոլի 2018 թ. առաջնության խորհրդանիշի շնորհանդես: Բացի այդ, կներկայացվի նաև առաջնության կարգախոսը և գրաֆիկական ոճը, որը կօգտագործվի պաշտոնական արտադրանքում, շնորհանդեսների ու բոլոր այն միջոցառումների ժամանակ, որոնք կապված կլինեն «ԱԱ-2018»-ի անցկացման հետ, ներառյալ` բոլոր գոտիներում որակավորման փուլի վիճակահանությունը, որը կկայանա Սանկտ Պետերբուրգում, 2015 թ. հուլիսի 25-ին: Այս մասին հայտնել է «Ռուսաստան-2018» կազմկոմիտեի մամուլի քարտուղար Անտոն Լիսինը:
Այնուհետև 1 տարվա ընթացքում կմշակվի «ԱԱ-2018»-ի խաղացանկը` ըստ այն քաղաքների, որոնցում պետք է անցկացվեն խաղերը: ՖԻՖԱ-ն արդեն խաղացանկի նախնական ձև ունի, որը համաձայնեցման փուլում է:
Առայժմ հայտնի է, որ Մոսկվան կհյուրընկալի բացան խաղը, կիսաեզրափակչի հանդիպումներից մեկն ու եզրափակիչը: Այդ խաղերը կկայանան «Լուժնիկի» մարզադաշտում, որտեղ շարունակվում են վերակառուցման աշխատանքները: Կիսաեզրափակիչ մյուս հանդիպումը կանցկացվի Սանկտ Պետերբուրգում:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ