Ալլեգրի. «Միլան»-«Յուվենթուս» խաղը միշտ տարբերվել է մյուսներից»
«Յուվենթուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալլեգրին իր նախկին թիմի` «Միլանի» հետ հանդիպման նախօրեին շփվել է լրագրողների հետ:
«Միլան-«Յուվենթուս» խաղը միշտ տարբերվել է մյուսներից,- հայտարարել է Ալլեգրին մամուլի ասուլիսում:- Ինձ համար հուզումնալից երեկո կլինի, և դա միանգամայն նորմալ արձագանք է: Ես մեքենա չեմ: 3,5 տարի եմ անցկացրել «Միլանում», բայց դա արդեն անցյալ է:
Ամռանը «Միլանը» տրանսֆերային լավ արշավ է իրականացրել` պայմանագրեր ստորագրելով այնպիսի բարձրակարգ խաղացողների հետ, ինչպիսիք են Բոնավենտուրան ու Տորրեսը:
Ֆիլիպո Ինձագիին հաջողվել է շունչ հաղորդել թիմին, վերականգնել ֆուտբոլիստների ոգևորությունը: «Յուվենթուսը» պետք է պատրաստ լինի որակյալ թիմի հետ խաղին, որը կփորձի վրեժ լուծել չեմպիոնից անցյալի անհաջողությունների համար: Անկասկած, «Միլանը» կպայքարի առաջին եռյակում տեղ զբաղեցնելու համար:
«Յուվենթուսն» ուժեղ է, բայց «Սան Սիրոյում» մեզ համար դժվար կլինի: Անհրաժեշտ է 90 րոպե խաղալ ամենաբարձր մակարդակով»:
Լրահոս
Տեսանյութեր
10-ը տղամարդ հարձակվել եք մի կնոջ վրա․ քաղաքացիները պաշտպանում են փողոցային առևտրով զբաղվողներին