ՖԻՖԱ-ն պաշտոնյաներին պարտավորեցրել է վերադարձնել ժամացույցները
ՖԻՖԱ-ի էթիկայի հետաքննչական պալատը կազմակերպության անդամներին պարտավորեցրել է վերադարձնել ժամացույցները, որոնք նվիրվել են նրանց Բրազիլիայի ֆուտբոլային կոնֆեդերացիայի կողմից: Ավելի վաղ ՖԻՖԱ-ն հաստատել է տեղեկությունը, որ կազմակերպության անդամները, որպես հուշ, ժամացույցներ են ստացել աշխարհի 2014 թ. առաջնության ժամանակ:
Հայտարարության մեջ նշվում է, որ ժամացույցները բաց են թողնվել բրազիլական կոնֆեդերացիայի 100-ամյակի առթիվ` նրա հովանավորներից մեկի կողմից:
Էթիկայի հետաքննչական պալատը համարել է, որ այդ նվերը խորհրդանշական բնույթ չի կրում և հակասում է ՖԻՖԱ-ի սկզբունքներին:
ՖԻՖԱ-ն ավարտել է այդ գործի հետաքննությունը` պայմանավորվելով, որ բոլոր 65 ժամացույցները, որոնցից յուրաքանչյուրի արժեքը 26600 դոլար է, կվերադարձվեն մինչև հոկտեմբերի 24-ը և կհանձնվեն ոչ առևտրային կազմակերպությունների:
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում