Մոուրինյո. «Ռոնալդուից միայն լավ հուշեր են մնացել»
«Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոսել է «Ռեալի» հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուի հետ փոխհարաբերությունների մասին:
«Ռոնալդուի հետ ես չեմ շփվում: Փոխհարաբերություններ պարզապես չկան: Նա խաղում է «Ռեալում», իսկ ես մարզում եմ «Չելսին»: Այնպես որ, պատահաբար չենք կարող հանդիպել փողոցում:
Փոխհարաբերություններ չկան, բայց կան հուշեր: Հիշում եմ տղային, ով գոլային մեքենա էր, ով օգնել է ինձ` դառնալու չեմպիոն, նվաճելու Իսպանիայի գավաթն ու Պրիմերայի հաղթողի կոչումը: Քրիշտիանուից միայն լավ հիշողություններ են մնացել: Նրան հաջողություններ եմ մաղթում, հատկապես` Պորտուգալիայի հավաքականում, ինչպես նաև ակումբում»,- ասել է Մոուրինյոն:
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում